Ռոնալդուն կրկին ցուցադրել է մարմինը
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներն Իսպանիայի առաջնության հերթական տուրում «Ատլետիկոյի» նկատմամբ 3:0 հաշվով տոնած հաղթանակից հետո հիանալի առիթ ունեին թիմային լուսանկար ունենալու: Հաղթանակ, լուսանկար, ինստագրամ…
Եվ, իհարկե, այդ խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձած Քրիշտիանու Ռոնալդուն բաց չի թողել հանվելու և իր մարմինը ցուցադրելու հնարավորությունը: Բոլորը մարզաշապիկներով են, բացի պորտուգալացի ֆուտբոլիստից:
Հավելենք, որ 31-ամյա Ռոնալդուն պարծենալու տեղ ունի ոչ միայն մարմնով, այլև գոլերով: Ընթացիկ առաջնությունում նա արդեն իսկ դարձել է 8 գոլի հեղինակ և կատալոնյան թիմի ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսիի և Լուիս Սուարեսի հետ գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում