Եվս 13 սիրիահայեր տեղափոխվել են Հայաստան IDeA հիմնադրամի աջակցությամբ
IDeA հիմնադրամի «Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության առաջին փուլի շրջանակում Հալեպից Հայաստան են ժամանել 13 սիրիահայեր։ Թվերը հայտնում են հիմնադրամից:
Հոկտեմբերին 15-ին IDeA հիմնադրամը հայտարարել էր, որ կհատկացնի $ 250 000, որոնք կբաշխվեն չորս գործընկեր-կազմակերպությունների միջև` հետևյալ ուղղություններով ծրագրերի մշակման և իրագործման համար.
- աջակցություն նրանց, ովքեր շարունակում են մնալ Սիրիայում (ՀԲԸՄ);
- աջակցություն նրանց, ովքեր ժամանակավոր ապաստան են փնտրում Սիրիայի սահմաններից դուրս (Mission Armenia);
- աջակցություն նրանց, ովքեր որոշել են տեղափոխվել Հայաստան («Հալէպ»);
- աջակցություն Հայաստանում ինտեգրվելու ու աշխատանք գտնելու հարցում («Repat Armenia»):
Սիրիայում գտնվող հայերի՝ Հայաստան տեղափոխման հարցերով զբաղվող «Հալէպ» ՀԲՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանն ասել է, որ օրեցօր ավելանում են Հայաստան տեղափոխվելու դիմումները, որոնք բավարարվում են IDeA հիմնադրամի տրամադրած միջոցներով:
«Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության շրջանակում Հայաստան ժամանող սիրիահայերը աջակցություն են ստանում նաև տեղում: Մասնավորապես, IDeA-ի տրամադրած միջոցներով Mission Armenia կազմակերպությունը հոգում է նրանց բնակարանի վարձավճարների ծախսերը:
Առաջիկայում Mission Armenia և Repat Armenia կազմակերպությունները հանդիպում կանցկացնեն «Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության շրջանակում Հայաստան ժամանածների հետ՝ նրանց կարիքները գնահատելու և հետագա քայլերը նախանշելու համար։
IDeA-ն միջոցներ է տրամադրել իր ռազմավարական գործընկեր ՀԲԸՄ-ին, որոնք կօգտագործվեն ձմռան երեք ամիսներին Հալեպում մնացող հայերին լրացուցիչ նպաստներ հատկացնելու համար: «Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության շնորհիվ Հալեպի նպաստառու ընտանիքների թիվը կավելանա 390-ով:
Ըստ աղբյուրի, IDeA հիմնադրամի՝ սիրիահայերին աջակցելու կոչին միացել են տարբեր կազմակերպություններ և անհատներ, որոնց նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմել է 10 միլիոն դրամ:
«Շատերը սիրիահայերին սատարելու համար իրենց հնարավորություններն ու փորձը ներդնելու պատրաստակամություն են հայտնել, և IDeA-ն հանդես է գալիս որպես համագործակցության յուրահատուկ հարթակ: Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր միացել են սիրիահայերին աջակցելու մեր կոչին։ Նրանց մասնակցությունն ու օգնելու պատրաստակամությունը չափազանց կարևոր են մեզ համար»,- ասել է IDeA հիմնադրամի գործադիր տնօրեն Էդգար Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բեյրութում առանձնակի դաժանությամբ սպանություններ կատարած սիրիահայ եղբայրներ են ձերբակալվել
- Սիրիահայերի խնդիրների լուծման համար ՄԱԿ-ի խողովակներով ՀՀ եկող ֆինանսական միջոցները նվազում են
- Արաբագետի դիտարկումները՝ սիրիահայ համայնքի հեռանկարների հետ կապված
- Սիրիական ճգնաժամի հետևանքով Հայաստան է եկել 20 հազար սիրիահայ
- Յուրաքանչյուր սիրիահայ իրավունք ունի Հայաստան գալու. Սերժ Սարգսյան
- Կառավարությունը 20 մլն դրամ կհատկացնի սիրիահայ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման համար
- Սիրիահայերի Հայաստան գալով սպասարկման ոլորտում որակ է փոխվել. Կարապետյան
- IDeA հիմնադրամը հատկացնում է $ 250 000 և մեկնարկում է դրամահավաքը սիրիահայերին աջակցելու համար
- Մինչ օրս որևէ սիրիահայ չի մնացել օդանավակայանում, բաց տարածության մեջ, վրանի տակ. փոխնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին