«Մարտիկ» հիմնադրամի մասին, խնդրում եմ, մեզ հարցեր մի տվեք. Արծրուն Հովհաննիսյան
««Մարտիկ» հիմնադրամը մասնավոր հիմնադրամ է եղել, «Մարտիկ»-ի գործունեության հաշվետվությունը խնդրում եմ, պետական գերատեսչությունից մի հարցրեք, շատ եմ խնդրում, որովհետև դա պաշտպանության նախարարությանը չի եղել», -այսօր «Ազատություն» ռ/կ-ի ուղիղ եթերում «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ պատասխանելով այդ հիմնադրամի մասին օգտատիրոջ հարցին՝ հայտարարեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, ճիշտ է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում եղել են պետական պաշտոնյաներ, բայց այն պետական հիմնադրամ չի եղել:
««Մարտիկ» հիմնադրամի նախագահ Արթուր Աղաբեկյանը բազմիցս նշել է իրենց թերությունների մասին ու նշել, թե որտեղ են ծախսվում գումարները», -հավելեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, «Երկրի հարցը» հաղորդման տաղավարում անդրադառնալով իր ղեկավարած «Մարտիկ» հիմնադրամի՝ ոչ թափանցիկ գործելու վերաբերյալ հնչող մեղադրանքներին, նշել էր, որ իրենք ծախսերը հրապարակում են արդարադատության նախարարության պահանջներին համապատասխան ու հավելել.
«Ճիշտն ասած մենք մի հատ փոքր բաց ունենք։ Մենք բավարար հրապարակային չենք գործել, չենք փորձել ինտերնետային էջում տեղադրել այն ծրագրերը, որը մենք իրականացրել ենք, ունեցել ենք դրա հնարավորությունը, բայց, ցավոք, դա չենք արել։ Մարդիկ ավելի տեղեկացված կլինեին, բայց մենք տնօրենի հետ զրույց ենք ունեցել շուտով պետք է հիմնադրամի տնօրենը նախաձեռնի, որպեսզի այն ծրագրերը, որ մենք իրականացրել ենք նախորդ տարիներին, տեղադրենք ինտերնետային էջում»:
Հարակից հրապարակումներ`
- «Մենք բավարար հրապարակային չենք գործել». Արթուր Աղաբեկյանը՝ «Մարտիկ» հիմնադրամի մասին
- Անահիտ Բախշյանի նամակը՝ «Մարտիկ»-ի գործադիր տնօրենին
- «Ո՞ր բանկում է դրված «Մարտիկ» հիմնադրամի գումարը: Կա՞, թե՞ չկա, ասեք՝ հասկանանք». Անահիտ Բախշյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան