ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն հրապարակել է Հայաստանի վերաբերյալ զեկույցը
Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն (CPT-ԽԿԿ) այսօր հրապարակել է Հայաստանի վերաբերյալ նոր զեկույցը։ Զեկույցում ասվում է, որ դրական զարգացումներ են տեղի ունեցել ցմահ դատապարտյալների նկատմամբ վերաբերմունքի ուղղությամբ, սակայն մատնանշում է վատ վերաբերմունքի հետ կապված առկա խնդիրները ոստիկանության կալանքի ժամանակ, կադրային պակասը և բանտակիցների մոտ իմաստալից գործունեության պակասը։
Զեկույցում նշվում է, որ կալանքի ժամանակ ոստիկանության կողմից վատ վերաբերմունքի հետ կապված մեղադրանքների նվազումը բարելավում է այս ոլորտում, սակայն կան ցուցումներ, որ խնդիրն ամբողջությամբ արմատախիլ չի եղել։ Այս առումով, ԽԿԿ-ն հայտնաբերել է որոշ թերություններ կալանավորվածների վնասվածքների արձանագրման ընթացակարգում։
ԽԿԿ-ն առաջարկում է, որ Հատուկ քննչական ծառայությունն էականորեն ամրապնդվի գործառնական անձնակազմով, որպեսզի այլևս անհրաժեշտ չլինի հենվել ոստիկանության աշխատակիցների վրա։ Խոշտանգումների դեմ իրավաբանական երաշխիքները չնայած արդյունավետորեն գործում են, սակայն չեն ծածկում այն իրավիճակները, երբ մարդը «հրավիրվում» է ոստիկանություն՝ «ոչ պաշտոնական զրույցի» ու ստիպված է լինում մնալ այնտեղ ժամերով ու անգամ օրերով՝ մինչ պաշտոնապես կհայտարարվի հանցավոր կասկածյալ։
Նշվում է, որ ազգային մակարդակում այլևս չկան գերբնակեցված բանտեր, սակայն որոշ հաստատություններ, հատկապես Նուբարաշենի բանտը գերբնակեցված է։ ԽԿԿ-ն ՀՀ իշխանություններին մեծապես խրախուսում է քայլեր ձեռնարկել բանտերի գերբնակեցման, բանտային համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի համար և վճռական քայլեր ձեռնարկել վերջ դնելու բանտերում բանտարկյալների շրջանում այսպեղ կոչված «նայողների» պրակտիկային։
Զեկույցում դրական զարգացում է արձանագրվել ցմահ դատապարտյալների նկատմամբ վերաբերմունքի ուղղությամբ․ նրանք այլևս պարբերաբար ձեռնաշղթաներով չեն լինում իրենց խցիկից դուրս և նրանցից ոմանք առաջին անգամ փակ ռեժիմից տեղափոխվել են կիսափակ ռեժիմ։
Նուբարաշեն և Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկներում ԽԿԿ-ի պատվիրակությունը նկատել է խիստ գերբնակեցում և շատ աղքատ նյութական պայմաններ։ Կոմիտեն լրջորեն մտահոգված է նաև բանտերում գործուներության ռեժիմի իսպառ բացակայությամբ և կոչ է անում զարգացնել այդպիսի ծրագրեր։
Նշվում է, որ բանտերի առողջապահական ծառայությունում առկա է անձնակազմի պակաս և այն հագեցած չէ անհրաժեշտ սարքավորումներով, նկատվել է դեղորայքի խիստ պակաս և վնասվածքների ոչ համարժեք արձանագրում, որին պարբերաբար ներկա են լինում ոստիկանության ու բանտի անձնակազմի անդամներ՝ խախտելով բժշկական գաղտնիության սկզբունքը։
Նշվում է, որ զեկույցը կազմվել է 2015թ․-ի հոկտեմբերի 5-ից 15-ը ԽԿԿ-ի պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի հիման վրա։
ԽԿԿ-ի ներկայացրած զեկույցի վերաբերյալ ՀՀ կառավարությունը ներկայացրել է իր պատասխանը, որը ևս հրապարակվել է զեկույցի հետ միասին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան