Հալեպի հայկական դպրոցները բաց են պահում իրենց դռները. «Արևելք»
Հալեպի հայկական դպրոցները բնականոն կերպով կշարունակեն իրենց դասերը: «Արևելք»-ին այս մասին տեղեկությունը տրամադրել է Հալեպի աղբյուրը:
«Մեր աղբյուրն այս առաւվոտ փոխանցեց, որ հակառակ առկա բոլոր դժվարություններին, հայկական դպրոցները այսօր բաց են, և հայ աշակերտությունը սովորականի պես պատրաստվում է դպրոց ներկայանալ:
Նշենք, որ անցնող երկու օրերի ընթացքում Դիմատետրի տարբեր էջերում գրություններ են հրապարակվել, որոնց հեղինակները (հավանաբար ծնողներ), զուտ ապահովական մտավախություններից մղված, պատկան մարմիններից պահանջում էին մի քանի մը օր փակել հայկական դպրոցները:
Անցյալ ուրբաթը ծանր օր էր Հալեպի կրթական ոլորտի համար: «Ալ Ֆըրքան» թաղամասի վարժարանները դարձած էին ահաբեկիչ զինյալների թիրախ, ուր հրթիռարձակումների հետևանքով զոհվեծ են 7 աշակերտերներ և վիրավորների թիվը անցել է 30-ը:
Ստորև տեղադրում ենք Դիմատետրի էջերում շրջանառության մեջ գտնվող և պատկան մարմինների՝ հայկական վարժարանները փակելու խնդրանքով տարածված տեղեկությունը»,-գրում է «Արևելքը»:
Լուսանկարը՝ «Արևելքի»: