ԱՀԿ. Արևելյան Հալեպում 8 հիվանդանոցները կամ քանդված են, կամ մասամբ են գործում
Հալեպի արևելյան մասում գտնվող 8 հիվանդանոցները կամ քանդված են կամ մասամբ են գործում: Ժնևում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակեպության ղեկավար Քրիստիան Լինդմայերը: Այդպիսով նա մեկնաբանել է հոկտեմբերի 20-ին արած հայտարարությունը, ըստ որի Հալեպի այդ շրջանում «այլևս ոչ մի հիվանդանոց չի գործում»:
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, դա ամենևին չի նշանակում, որ հիվանդանոցներ ընդհանրապես չկան:
«Ստեղծված իրավիճակում, երբ հիվանդանոցների վրա հարձակումներ են կատարվում կամ դրանք ռմբակոծվում են, բժիշկները հնարավոր է՝ մեկ օր չաշխատեն»,-ասել է նա:
ԱՀԿ ղեկավարը նշել էր, որ Արևելյան Հալեպում ապրող 250 հազար տղամարդ, կին ու երեխա զրկված է հիվանդանոց դիմելու հնարավորությունից հարձակումների հետևանքով:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպի բնակչությունը հիվանդանոցներից օգտվելու հնարավորություն չունի
- Անցնող շաբաթը Հալեպում
- Ահաբեկիչները գնդակոծել են Հալեպի դպրոցը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա