«Հրանտ Մաթևոսյան» թանգարանի շինարարության ավարատը նախատեսվում է 2017-ի աշնանը
«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շենքի շինարարությունը մինչև 2017 թվականի հոկտեմբեր ամիսը ավարտված լինի: Թանգարանի շինհրապարակում շրջայցի ժամանակ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն առաջարկել է կազմել աշխատանքային նման գրաֆիկ:
Կոմիտեի մամուլի ծառայության փոխանցմամբ, հանձնարարվել է նախագծողներին մշակել կենտրոնի կահավորանքի էսքիզը և ներկայացնել խոշորացված նախահաշիվը:
«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի շինարարությունը ըստ 2015 թ. դեկտեմբերի 22-ին կնքված պայմանագրի՝ իրականացնում է «Հորիզոն-95» ՍՊԸ-ն:
«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը 470 345 670 ՀՀ դրամ է, որից 2015 թվականին շինաշխատանքների կատարման համար հատկացվել է 49 0670700 ՀՀ դրամ, 2016 թվականին՝ 98. 200 000 ՀՀ դրամ: Օբյեկտի շինարարական աշխատանքները շարունակական են, ավարտը նախանշվում է 2017 թվականի աշնանը:
Հարակից հրապարակումներ`
- Ֆինանսական խնդիրների պատճառով ուշանում է Հրանտ Մաթևոսյանի տուն-թանգարանի կառուցումը
- Գուցե Հրանտ Մաթևոսյանը դեմ լիներ կանաչ զանգվածը հանուն իր անվան զոհելուն.«Առավոտ»
- Հրանտ Մաթևոսյանի հարցազրույցը Համո Սահյանի հետ. Բացառիկ տեսանյութեր՝ հոբելյանական երեկոյի ընթացքում
- Հրանտ Մաթևոսյանն` ինքն իր մասին (տեսանյութ, լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան