ՄԱԿ. Սիրիայում շուրջ 1 միլիոն մարդ գտնվում է մշտական սպառնալիքի տակ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալը հայտարարել է, որ Սիրիայում շուրջ 1 միլիոն մարդ ապրում է մշտական սպառնալիքի տակ: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ին:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին Սիրիայում այն մարդկանց թիվը, ովքեր գտնվում են սպառնալիքի տակ, կրկնապատկվել է՝ հասնելով 974 հազարի: Նկարագրել է սիրիացիների վիճակը՝ մեկուսացած են, սոված, զրկված բուժօգնությունից և ենթարկվում են ռմբակոծության: Սիրիացիները չեն կարողանում օգնություն ստանալ, որպեսզի հեռանան վտանգավոր շրջաններից:
ՄԱԿ-ի պաշտոնյայի խոսքով՝ շատ դեպքերում սիրիացիները հայտնվել են նման իրավիճակում կառավարության գործողությունների պատճառով: