2014-ից սկսած ԻՊ-ն առնվազն 52 անգամ քիմիական զենք է կիրառել Սիրիայում և Իրաքում
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները 2014 թվականից սկսած առնվազն 71 անգամ քիմիական զենք են կիրառել Իրաքի և Սիրիայի տարածքում։
«Ռիա նովոստի»-ն գրում է, որ IHS կենտրոնի զեկույցի համաձայն՝ 2014 թվականից սկսած ԻՊ-ն առնվազն 52 անգամ քիմիական զենք է կիրառել Սիրիայում և Իրաքում, 19 անգամ՝ Մոսուլի շրջանում։
Վերլուծաբանների տվյալներով՝ մեծ վտանգ կա, որ գրոհայինները քիմիական զենք կկիրառեն նաև խաղաղ բնակիչների և զինվորականների դեմ, որոնք մասնակցում են Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրմանը:
Նշվում է նաև, որ Մոսուլը եղել է քիմիական զենքի արտադրության կենտրոն, սակայն գրոհայինները օպերացիայի նախօրեին, ամենայն հավանականությամբ, սարքերը և փորձագետների մեծ մասին տեղափոխել են Սիրիա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին