Այսօր ռինգ դուրս կգան Նարեկ Հովհաննիսյանն ու Գուրգեն Հովհաննիսյանը
Սանկտ Պետերբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնության հերթական մրցումային օրն անհաջող էր հայ բռնցքամարտիկների համար: Ռինգ դուրս եկած Հայաստանի 2 ներկայացուցիչներն էլ պարտություն են կրել:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը պարտվել է ուկրաինացի Օլեգ Չուլյաչևին, իսկ 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը զիջել է Ղազախստանը ներկայացնող Աիդոս Արապովին:
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներից պայքարը շարունակում են 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Մեր մարզիկներն այսօր կպայքարեն քառորդ եզրափակչի համար:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում