Ընդդիմադիրները դաշինքներ կազմելու ակտիվ քննարկումների մեջ են. «Ժամանակ»
2017-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ընդդիմադիր քաղաքական դաշտը դաշինքներ կազմելու ակտիվ քննարկումների մեջ է։ Քննարկվում է դաշինքների մի քանի սցենար, ամենահավանական տարբերակը «Քաղաքացիական պայմանագիր»- «Հանրապետություն» դաշինքի սցենարն է։ Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
«Այս ուժերին հնարավոր է միանա նաև Եվրաասոցացման ջատագով «Ժառանգությունը», որը նախօրեին քաղխորհրդի ընդլայնված նիստ է անցկացրել և հայտարարել ընդդիմադիր դաշտի միավորման անհրաժեշտության մասին, թեպետ «Ժառանգության» մասով միանշանակ չէ «Քաղաքացիական պայմանագրի» ցանկությունը։ Չի բացառվում, որ այլ ուժեր ևս միանան այս դաշինքին»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում