Դեսպան. Անցնող տարին առանձնահատուկ էր հայ-գերմանական հարաբերությունների առումով
2016 թվականն առանձնահատուկ էր հայ-գերմանական հարաբերությունների առումով: Նման գնահատական տվեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը «Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպմանը:
«Տարին հատկանշվեց փոխադարձ ինտենսիվ այցելություններով: Ես կհիշատակեմ ՀՀ նախագահի՝ ապրիլյան այցը Բեռլին: Հունիսի վերջին Երևան ժամանեց Գերմանիայի ԱԳ նախարարը, ով այս տարի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն է»,-այցերից առավել կարևորները հիշատակեց դեսպանը:
Անդրադառնալով հարաբերությունների՝ տնտեսական մասին, Մաթիաս Քիսլերը փաստեց, որ իր երկիրը Հայաստանի երրորդ խոշոր առևտրային գործընկերն է Ռուսաստանից ու Չինաստանից հետո:
«Ի տարբերություն մյուս առևտրային գործընկերների, պետք է նշել, որ այս տարի այդ ոլորտում Հայաստանի ու Գերմանիայի միջև շրջանառությունն աճ է գրանցվել»,-ասց գերմանացի դիվանագետը:
Դեսպանն ընդգծեց, որ երկու երկրները սերտ համագործակցում են ռազմական ոլորտում, վկայակոչելով ՆԱՏՕ-ի շաբաթի շրջանակում միջոցառումների հաջող իրականացումը, Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ պատվիրակությունը համագործակցում է գերմանական պատվիրակության հետ:
«ԵՍ մեծ ուրախությամբ նշում եմ, թե ինչքան շնորհակալ ենք մենք մեր հայ խաղաղապահ գործընկերներին, ովքեր առանձնակի նվիրվածությամբ իրենց առաքելությունն են իրականացնում Աֆղանստանում, Կոսովոյում, Արևմտյան Աֆրիկայում՝ Մալիում և Լիբանանում»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին