Կարլսենը նյարդայնացավ ու լքեց ասուլիսի սրահը
Նյու Յորքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտի 8-րդ տուրում Սերգեյ Կարյակինից իր առաջին պարտությունը կրած նորվեգացի Մագնուս Կարլսենի համար մամուլի ասուլիսը մի ամբողջ դար է թվացել:
Ինչպես տեղեկացնում է «Eurosport»-ը, մինչ ռուս գրոսմայստերը պատասխանում էր լրագրողների հարցերին` խոսելով նաև Կարլսենի ամբիցիաների մասին, Մագնուսն անհանգիստ շարժումներով փորձում էր հասկացնել, որ մտադիր չէ նստել ու լսել Սերգեյի ճառը:
Մի քանի րոպե սպասելուց հետո Կարլսենի նյարդերը տեղի են տվել և նա հեռացել է սրահից, ինչի համար կվճարի իր մրցանակի 10 տոկոսի չափով տուգանք: