Ֆուտբոլիստը կարգադրիչին շփոթել է թիմակցի հետ
Անգլիական Լիգա-1-ում զավեշտալի իրադարձություն է տեղի ունեցել «Պիտերբորո Յունայթեդ» - «Հորտհեմփթոն» թիմերի դիմակայությունում:
«Պիտերբորոյի» ֆուտբոլիստը կարգադրիչին շփոթել է սեփական թիմակցի հետ ու փոխանցում կատարել: Հնարավոր է, զավեշտալի այս միջադեպից հետո ակումբի ղեկավարությունը լրջորեն մտածի արտագնա խաղերի մարզաշապիկը փոխելու մասին:
Հավելենք, որ հանդիպումն ավարտվել է «Պիտերբորոյի»` նվազագույն հաշվով տոնած հաղթանակով: Լիգա-1-ի 18-րդ տուրից հետո թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում