Տնտեսություն 17:43 22/11/2016 Հայաստան

«Դուստր Մարիաննա» ընկերությունից պահանջել են հանել առկա ապրանքը ՌԴ խանութներից

«Դուստր Մարիաննա» ընկերությունը դիմել է Հանձնաժողովին՝ հայտնելով, որ ռուսական «Дебор» և «Ногинский пищевой комбинат» ընկերությունները խոչընդոտում են «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի կողմից «MARIANNA» ապրանքային նշանով կաթնամթերքների մուտքը ռուսաստանյան շուկա:

Հանձնաժողովի մամուլի ծառայության հաղորդմամբ, ըստ  «Դուստր Մարիաննայի» դիմում-բողոքի, ընկերությունը նախորդ տարի մասնակցել է Մոսկվայում կայացած «WorldFood Moscow» միջազգային ցուցահանդեսին, որտեղ առևտրային կազմակերպությունների հետ ունեցել է արդյունավետ հանդիպումներ և բանակցություններ` իր արտադրանքը ռուսական շուկաներում իրացնելու նպատակով:

Սակայն շուտով ռուսական «Дебор» և «Ногинский пищевой комбинат» ընկերությունները դիմել են «Դուստր Մարիաննային»՝ նշելով, որ իրենք հանդիսանում են «МАРИАННА» և «Marianne» ապրանքային նշանների իրավատերերը և  հայկական ընկերությունը չի կարող այդ անվանումով արտադրանք ներկայացնել ռուսական շուկայում: Ընկերության ներկայացուցիչները պահանջել են նաև 10-օրյա ժամկետում հանել առկա ապրանքը ՌԴ խանութներից և ոչնչացնել այն, հակառակ դեպքում կդիմեն վարչական, քաղաքացիական և քրեական պատասխանատվության մեթոդների:  Նշենք, որ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն դեռևս 1997-ից զբաղվում է կաթնամթերքի արտադրությամբ և մշտապես հանդես է եկել այդ ապրանքանիշով, որը  նաև 2007-ին  գրանցվել է Մտավոր սեփականության գործակալության կողմից:

Հանձնաժողովի ուսումնասիրությունները պարզել են, որ «Дебор» և «Ногинский пищевой комбинат» ընկերությունները կաթնամթերքի արտադրությամբ և իրացմամբ չեն զբաղվում և երբևէ չեն զբաղվել: Բացի այդ, «Մրցակցության պաշտպանության մասին» ՌԴ օրենքով արգելվում է որևէ ապրանքային նշանի գրանցումը, եթե այն ուղղված է մրցակից ընկերություններին շուկայից դուրս մղելուն: Տվյալ պարագայում տնտեսվարողը գրանցել է մի ապրանքային նշան, որը օգտագործել է ոչ թե իր  արտադրանքը իրացնելու, այլ մրցակից տնտեսվարողների մուտքը շուկա սահմանափակելու նպատակով, ինչն օրենքի խախտում է՝ անբարեխիղճ մրցակցության գործողություն:

Ըստ ՏՄՊՊՀ-ի, ռուսական «Дебор» և «Ногинский пищевой комбинат» ընկերությունների գործողություներն ուղղված են «Դուստր Մարիաննա» ընկերության արտադրանքի իրացումը ՌԴ-ում կանխելուն, հետևապես նաև՝  մրցակցության սահմանափակմանը: Այդ իսկ նպատակով ՀՀ ՏՄՊՊՀ-ը դիմել է ՌԴ գործընկերներին՝ ներկայացված խնդիրը Ռուսաստանի մրցակցային օրենսդրության խախտման տեսանկյունից ուսումնասիրելու և հայկական արտադրանքի անարգել մուտքը ռուսական շուկա ապահովելու նպատակով:

«ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների տարածքում տնտեսվարողները պետք է ունենան մրցակցային նույն հնարավորությունները և գործունեության հավասար պայմանները: Մենք օրենսդրության շրջանակներում պաշտպանելու ենք հայկական բարեխիղճ արտադրողների շահերը արտերկրում, որպեսզի վերջինները կարողանան անարգել իրացնել իրենց արտադրանքը»,-խնդրի վերաբերյալ ասել է ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը՝ շեշտելով, որ նման խնդիրները ՀՀ մրցակցային մարմնի ուշադրության կենտրոնում են և  երկկողմանիորեն՝ թե արտերկրի տնտեսվարողների համար Հայաստանում և թե տեղի գործարարների համար դրսում,  պետք է գործի բացառապես արդար և հավասար մրցակցային պայմաններով աշխատելու հնարավորությունը: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:21
Ֆրանսիայի դեսպանը՝ «փաշինյանական» էժանագին ստերի քարոզիչ․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ֆրանսիայի դեսպանը փաշինյանական էժանագին ստերի քարոզիչ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
18:09
Գերմանիայի դաշնային խորհրդարանում ազգությամբ թուրք 19 պատգամավոր է ընտրվել
Նախօրեին Գերմանիայում կայացած համապետական ընտրություններում որպես պատգամավոր դաշնային խորհրդարան (Բունդեսթագ) է անցել ծագումով թուրք 19...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան
«Մեր մեծերը, Վազգեն Սարգսյանը ինչ ֆիլմերով, մշակույթով են մեծացել, իսկ մեր երեխաները, նաև մենք ինչի վրա ենք մեծացել։ Այն մարդիկ մեծացել են...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ալեն Սիմոնյան. Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց. «1) Չնայած նրան, որ...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}