Brexit-ի հետևանքով Բրիտանիան միլիոնատերերի է կորցրել
Եվրոպական միությունից դուրս գալու որոշումից հետո՝ Մեծ Բրիտանիայում դոլարային միլիոնատերերի թիվը նվազել է 15 տոկոսով: Credit Suisse-ի զեկույցի տվյալներն է մեջբերում «Գազետա.ռու»-ն:
«Մեծ Բրիտանիայի համար 2015‒ 2016 թվականներն ավարտվում են փոխարժեքի և ֆոնդային շուկայի կտրուկ անկումով: Կանխատեսումը միանշանակ չէ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ տնային տնտեսությունների համար»,-ասված է զեկույցում:
Ինչպես հայտնի է դարձել, Բրիտանիայում տնային տնտեսությունների վիճակը մեկ տարվա համար նվազել է 1,5 տրլն դոլարով կամ 10 տոկոսով: Credit Suisse, վերլուծաբանների կարծիքով՝ դա Brexit-ի «ուղղակի հետևանքն» է:
Աղբյուրը նաև հայտնում է, որ աշխարհում դոլարային միլիոնատերերի մեծ մասը՝ 41 տոկոս կամ 13,5 միլիոն մարդ, ապրում է ԱՄՆ-ում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան