Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» առաջադրված է 74-րդ «Ոսկե Գլոբուս»-ին
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմն առաջադրվել է «Ոսկե Գլոբուս» 74-րդ մրցանակաբաշխությանը: Ջ.Ավետիսյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ իրենք հայտ էին ներկայացրել, հոկտեմբերի 21-ին, ըստ «Ոսկե գլոբուս»-ի պահանջված կարգի, Լոս Անջելեսում կազմակերպել էին ցուցադրություն, որին ներկա են եղել «Հոլիվուդում արտասահմանյան մամուլի ասոցիացիա»-ի անդամները: Նրանց քվեարկությունից է կախված՝ ֆիլմը կնոմինացվի «Ոսկե Գլոբուս» 74-րդ մրցանակաբաշխության, թե ոչ:
Ռեժիսորն ասաց, որ «Օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ներկայացված է 65 ֆիլմ, նորմինացվելու է 5-ը, որից մեկն էլ արժանանալու է «Ոսկե գլոբուս» -ի:
«Վերջին բնակիչը» ֆիլմը ստեղծվել է միջազգային համագործակցության արդյունքում՝ 5 երկրների համատեղ արտադրությամբ։ Ֆիլմում մասնակցություն են ունեցել դերասաններ Իրանից, Լիտվայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Հայաստանից։ Ֆիլմը ստեղծվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա: Սա մի ֆիլմ է մարդու մասին, մարդ, որը ոչ մի դեպքում չի լքում հայենիրքը, ապրում է մեն-մենակ Արցախի սահմանամերձ մի գյուղում:
Սա ֆիլմ է, որտեղ մեկ մարդու պարզ ճակատագիրն արտացոլում է պատերազմի ու խաղաղության ողջ հմայքն ու ողբերգությունը:
Հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով տարհանված հայկական գյուղում Աբգարը միայնակ է մնում թշնամու աստիճանաբար նեղացող օղակի մեջ: Նա սպասում է իր աղջկան, որը տեսել է, թե ինչպես է կատաղած ամբոխը սպանում ամուսնուն, և հոգեկան խանգարումով հոսպիտալացվել: Իբրահիմ անունով մի ադրբեջանցի խոստանում է գտնել ու վերադարձնել Աբգարի աղջկան՝ փոխարենը նրան առաջարկելով աշխատել մզկիթի շինարարության վրա: Մի քանի օր անց Իբրահիմը Բաքվի հոգեբուժարաններից մեկում գտնում է Յուրգա անունով աղջկան և վերադարձնում Աբգարին:
«Ոսկե Գլոբուս» 74-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է 2017 թ. հունվարի 8-ին:
Հարակից հրապարակումներ`
- «Վերջին բնակիչը» երկու ամսից կլինի մեծ էկրաններին
- Պրոդյուսեր. Մեր նպատակին կհասնենք, եթե ադրբեջանցիները քաջություն ունենան տեսնելու այն, ինչ նկարահանված է «Վերջին բնակիչը» ֆիլմում
- «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերային ներկա կլինի ստեղծագործական և դերասանական կազմը՝ տարբեր երկրներից
- «Ղարաբաղյան պատերազմի մասին քիչ են ֆիլմեր նկարահանվում». Ջիվան Ավետիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին