Պաշտպանության նախարարը ունի իրավունք որոշել՝ որ կուսակցությանն անդամակցել. ՊՆ խոսնակ
Պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է և ունի իրավունք քաղաքական որոշում կայացնել իր՝ որևէ քաղաքական կուսակցությանն անդամակցելու վերաբերյալ: Այդ մասին այսօր «Ազատություն» ռ/կ-ի ֆեյսբուքյան ասուլիսում հայտարարեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանալեով օգտատերերի հարցին:
«Նախարարն այդ քայլը կատարել է շատ հստակ գիտակցելով, որ դա իր համար անհրաժեշտ է», -ասաց Հովհաննիսյանը:
ՊՆ խոսնակին զարմացրեց օգտատիրոջ հարցը, թե ինչո՞ւ է Վիգեն Սարգսյանը որոշել «այս խառը իրավիճակում» անդամակցել Հանրապետական կուսակցությանը:
Հովհաննիսյանը նկատեց, որ անհասկանալի է՝ ի՞նչ է նշանակում «խառը իրավիճակ» ու հավելեց. «Նախընտրական շրջան է, սպասվում են ընտրություններ, և երկիրը, ես վստահ եմ, կառավարման ավելի լավ մոդելին անցնելու հնարավորություն ունի: Նոր սահմանադրությամբ Պաշտպանության նախարարությունը գլխավոր շտաբից տարանջատելու դեպքում, միանգամայն տրամաբանական է նման որոշումը»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ պատրաստվում է անդամակցել Հանրապետական կուսակցությանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ-ում այսօր նիստի օր է
- Վիգեն Սարգսյանը նոր լիցքեր կհաղորդի ՀՀԿ-ին. Էդուարդ Շարմազանով
- Վիգեն Սարգսյանն առաջիկա օրերին կանդամակցի ՀՀԿ-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան