Իրանի Մեջլիսը կառավարությունից պահանջում է ԱՄՆ-ի քայլերին համարժեք արձագանքել
Իրանի Մեջլիսը կառավարությունից պահանջում է ԱՄՆ-ի քայլերին համարժեք արձագանքել,-հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, օրերս ԱՄՆ-ի Կոնգրեսի 419 ներկայացուցիչ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները 10 տարով երկարացնելու մասին օրինագծին կողմ էր քվեարկել:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ ԻԻՀ Մեջլիսի 220 պատգամավոր այսօր կայացած նիստի ընթացքում համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ կառավարությունից պահանջում են Միացյալ Նահանգների քայլերին համարժեք պատասխան տալ:
Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Մոհամմադ Ջավադ Ջամալին «ՄԵՀՐ»-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ ներկայում խորհրդարանում մի նախագիծ է մշակվում, որը նախատեսում է Միացյալ Նահանգներից արգելել գյուղատնտեսական մթերքների ներկրումը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան