ՀՀԿ-ում այսօր նիստի օր է
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր երեկոյան Գործադիր մարմնի նիստ է անցկացնելու: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
«Հատուկ նիստի օրակարգ չկա, օրակարգը ձևավորվում է տեղում: Նիստում հիմնականում քննարկվելու է նոյեմբերի 26-ին համագումարին վերաբերվող հարցեր», -ասաց Թադևոսյանը:
Հետաքրքրվեցինք, թե կառավարության կազմից ներկայացվե՞լ են դիմումներ կուսակցությանն անդամագրվելու մասին, Թադևոսյանն ի պատասխան ասաց, որ առայժմ դիմումներ չկան:
Նշենք, որ տարբեր տեղեկությունների համաձայն ՀՀԿ-ին պատրաստվում է անդամագրվել կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը: ՀՀԿ-ին անդամագրվելու իր մտադրության մասին պաշտոնապես հայտարարել էր միայն Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյանը նոր լիցքեր կհաղորդի ՀՀԿ-ին. Էդուարդ Շարմազանով
- Վիգեն Սարգսյանը ՀՀԿ-ում շարքային կուսակցական չի լինելու.«Ժողովուրդ»
- Վիգեն Սարգսյանն առաջիկա օրերին կանդամակցի ՀՀԿ-ին
- Վիգեն Սարգսյանը ՀՀԿ-ական կդառնա. ՀԺ