Հռիփսիմե Խուրշուդյանը նույնպես պետք է վերադարձնի բրոնզե մեդալը
Օլիմպիական Միջազգային Կոմիտեն հրապարակել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հերթական զեկույցը, որում նշված են այն մարզիկների անունները, ովքեր նախնական տվյալներով կասկածվում էին Լոնդոնի 2012 թ. Օլիմպիական խաղերում արգելված նյութեր օգտագործելու մեջ:
Նրանց թվում է նաև Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ, +75 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճած Հռիփսիմե Խուրշուդյանը:
Միջազգային օլիմպիական կոմիտեի կարգապահական կոմիտեն որոշել է, որ հայ ծանրորդուհին խախտել է հակադոպինգային կանոնները, ինչի պատճառով պետք է զրկվի նվաճած բրոնզե մեդալից։ Զեկույցում նշված է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հնարավորինս արագ պետք է վերադարձնի մեդալն ու պատվոգիրը:
Հավելենք, որ որոշման վերաբերյալ վերջնական վճիռ է կայացնելու ծանրամարտի միջազգային ֆեդերացիան: Օգոստոսին ՄՕԿ-ը նման որոշում էր կայացրել ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 69 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Մարտիրոսյանի նկատմամբ: Նա էլ պետք է վերադարձներ Պեկինի 2008 թ. Օլիմպիական խաղերում նվաճած բրոնզե մեդալը: