Թուրքիան շարունակում է ավիահարվածները խաղաղ բնակելի թաղամասերում
Թուրքական օդուժը ավիահարածներ է հասցրել Հալեպի՝ Էլ-Բաբ քաղաքի մոտ գտնվող Շահ Նասր բնակելի թաղամասում, այս մասին իր աղբյուրներին հղում տալով հայտնում է SANA-ն:
Տեղի ԶԼՄ-ները հաստատել են, որ Էրդողանի օդուժը, նոյեմբերի 20-ին ավիահարվածներ է հասցրել ԱՇ Շահ Նասր բնակելի թաղամասում: Արդյունքում զոհվել են 7 և վիրավորվել են 10 խաղաղ բնակիչ:
«Միջազգային Կոալիցիան», որը գտնվում է ԱՄՆ ենթակայության տակ, Ռաքքայում նմանօրինակ գործողություն է անցկացրել, որին զոհ են գնացել 10 խաղաղ բնակիչ: Այս տարվա հոկտեմբերի 19-ին Թուրքական ավիացիոն ուժերի գործողությունների արդյունքում էլ զեհվել են 150 խաղաղ բնակիչ Հասաջեկ, Ալ-Վերդիա, Հասիյա, Գոլ Սրուդջ, Սեդ Աշ Սահաբա, Էհրաս և Ումմ-Հոշ բնակելի թաղամասերում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին