Թուրքիայի իշխանությունները աշխատանքից հեռացրել են ևս 15 հազար պետական ծառայողների
Թուրքական իշխանությունները երկրում պետական հեղաշրջպան փորձի հետաքննության շրջանակներում աշխատանքից հեռացրել են ևս 15 հազար պետական ծառայողների: Այսպիսիով, սույն գործի շրջանակներում Թուրքիայում աշխատանքից հեռացված չինովնիկների ու զինծառայողների ընդհանուր թիվը գերազանցել է 110 հազարը:
Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Ազատման հերթական ալիքի արդյունքում աշխատանքից հեռացվել կամ ազատվել են շուրջ 2 հազար զինծառայողներ, 7,5 հազար ոստիկաններ, ինչպես նաև 5 հազար պետական ծառայողներ այլ գերատեսչություններից:
Բացի այդ կառավարության որոշման մեջ խոսվում է նաև 9 լրատվամիջոցի, այդ թվում՝ 9 թերթի փակման մասին: Դադարեցվել է նաև 500 տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ 18 բարեգործական կառույցների գործունեությունը: