Որքան տեղյակ եմ, Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում չի գրել. Գագիկ Մինասյան
«Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարում հավանաբար մենք կունենանք ծրագրի և կանոնադրության փոփոխություններ»,- այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ քննարկմումները համագումարի հետ կապված դեռ շարունակվում են և հավանաբար վերջնական տարբերակին կգան ուրբաթ օրվա նիստի քննարկման արդյունքում, որը և կներկայացնեն համագումարին. «Համագումարի հետ կապված կազմակերպչական մի շարք խնդիրներ ևս քննարկվեցինք, դրանք էին թերևս այսօրվա նիստի հիմնական առանցքային խնդիրները»:
Լրագրողների հարցին, թե արդյոք վարչապետ Կարեն Կարապետյանն անդամակցելու է կուսակցությանը, Գ. Մինասյանը պատասխանեց. «Որքան ես տեղյակ եմ, նա դեռ այդպիսի դիմում չի գրել՝ կուսակցություն ընդգրկվելու հետ կապված»:
Նա նշեց, որ ցանկացած կուսակցություն կենդանի օրգանիզմ է ու, ըստ այդ` ցանկացած փոփոխություններ լինում են:
«Առաջանում են նոր ուժեր, որոնք պետք է իսկապես իրենց տեղը գտնեն, առաջանում են նոր պռոբլեմներ, որոնց լուծման համար նոր մարդիկ են պետք, ոսկի կանոն է՝ հնի ու նորի համադրումն է տալիս արդյունավետ լուծումներ»,-ասաց ՀՀԿ ԳՄ անդամը:
Հիշեցնենք, որ կուսակցության համագումարը տեղի է ունենալու նոյեմբերի 26-ին:
Հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի որոշումը, որ չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին ու որոշ ժամանակով հեռանում է Հայաստանի, Գագիկ Մինասյանն ասաց, որ դա նրա որոշումն է եղել, ճնշում նրա վրա չի եղել:
Իսկ թե կուսակցության համագումարի հյուրերի թիվը ճշտվա՞ծ է արդյոք և օրինակ Գագիկ Ծառուկյանը կմասնակի, նա պատասխանեց, որ այդ հարցը չի քննարկվել ոչ միայն այսօրվա, այլև նախորդ նիստերում ևս:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան