Կաշառք վերցնելու համար մեղադրվող դատավորին կդատի դատավոր Կարեն Մարդանյանը
Կաշառք տվողի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կողմից միջնորդի միջոցով խոշոր չափերով կաշառք պահանջելու և անձամբ ստանալու, իսկ ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանի կողմից կաշառք ստանալու միջնորդություն կատարելու մեղադրանքներով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Այդ մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:
Դատական տեղեկատվական համակարգից Panorama.am-ը տեղեկանում է, որ այս գործով, որի շրջանակներում մեղադրյալներ են Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը և փաստաբանների պալատի անդամ Էլզա Զաքարյանը, նոյեմբերի 21-ին մակագրվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի վարույթ:
Ըստ մեղադրական եզրակացության, Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Նորիկ Հ.-ի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք:
Իսկ փաստաբան Էլզա Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն և կայացած համաձայնության իրականացմանը նպաստելով` կատարել է կաշառքի միջնորդություն:
Որպես իրեղեն ապացույց, դատարան է ներկայացվել 1000 ԱՄՆ դոլարը, բամբակե խծուծները, քիմիական մատիտն ու քիմիական փոշին, Ի.Բարսեղյանի բաճկոնը, Բարսեղյանի մոտից հայտնաբերված և առգրավված 2 բջջային հեռախոսները, ինչպես նաև որպես այլ փաստաթղթեր` ապացույց ճանաչված 5 լազերային սկավառակները և Ի.Բարսեղյանի ծառայողական վկայականը
Հարակից հրապարակումներ`
- Կաշառք վերցրած դատավորին սպառնում է 7-12 տարվա ազատազրկում. «Ժողովուրդ»
- Ավարտվել է դատավորի կողմից կաշառք ստանալու գործով նախաքննությունը
- Դատավորի կաշառքի գործով մեղադրյալ փաստաբանը հրաժարվել է հանրային պաշտպանից
- Կաշառքի գործով ձերբակալված փաստաբանն ազատ է արձակվել
- Կաշառքի գործով դատավորը կալանավորվել է
- Կաշառքի գործով փաստաբան է ձերբակալվել
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում