Կորեացի վարպետների գրոտեսկային ֆիլմերը
Ռուսական atimemag.ru կայքը գրում է, որ ռուսների մեծամասնությունը հարավկորեացի ռեժիսորներից հիմնականում հիշում են Պակ Չանուկին կամ Կիմ Կիդուկին: Իսկ ռեժիսոր Պոն Չժունհոյի ֆիլմերն այդպես էլ չեն հասել ռուսական վարձույթ: Կայքը ներկայացնում է, թե ինչու արժի դիտել նաև այդ ռեժիսորի ֆիլմերը:
«Սամարիթյան աղջիկը», «Երազանք», « Պիետա», «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ ... և կրկին գարուն» … Կիմ Կիդուկի ֆիլմերից են, որոնցից գոնե մեկի մասին պետք է մարդ լսած լինեն: Այս ռեժիսորի ֆիլմերը շատ բանավեճերի առիթ են դառնում և արձագանքը լինում է ոչ միանշանակ. նման առանձնահատուկ ֆիլմեր ոչ բոլոր են գնահատում, ոչ բոլորն են մինչև վերջ դիտում: Ֆիլմերում շատ քիչ են բառերը և բավականին շատ է սիմվոլիկան, ինչի պատճառով հաճախ է հնչում հարց՝ «ինչի համար ես ինձ հետ այդպես»: Հեշտ է անջատելը՝ հետագա «տանջանքներից» խուսափելու համար: Բայց Կիմ Կիդուկի շնորհիվ աշխարհը ծանոթացել է կորեական կինոյի հետ:
Պոն Չժունհոյի անունն իր հայրենիքում գիտեն բոլորը, իսկ նրա «Հրեշը» ֆիլմը դարձել է Հարավային Կորեայի պատմության մեջ ամենահայտնի ֆիլմերից մեկը: 46-ամյա ռեժիսորն արդեն արժանացել է մի շարք մրցանակների, նա ունի հետևորդներ: Պոնի ֆիլմերը գնահատել է նաև Քվենտին Տարանտինոն՝ իր նախընտած ֆիլմերի ցանկանում միանգամից նշելով ռեժիսորի երկու ֆիլմ: Նման պատվի որևէ մեկն այլևս չի արժանացել:
Պոն Չժունհոյի ֆիլմերն ավելի հեշտ է հիշել, քան Կիմ Կիդուկինը: Բայց նույնպես չի կարելի այս ռեժիսորի ֆիլմերի դիտումը համարել ժամանցային: Ֆիլերը լարված են պահում դիտողին, իսկ ռեժիսորի սերը դեպի դետալները ստիպում է լինել ուշադիր, նույնիսկ եթե ֆիլմերը դիտում են հինգերորդ անգամ: Գրոտեսկային ձևը, որին դիմում է Պոն Չժունհոն, գաղափարները մղում է դուրս:
«Հրեշը» ստեղծել է իրական դեպքերի հիման վրա. 2000 թվականին Սեուլում ամերիկյան ռազմական բազայում ծառայողները հրահանգ են ստանում օտարել ֆորմալդեհիդը: Չնայած կորեացի ենթակաների առարկություններին, ամերիկացի զինծառայողները թունավոր նյութը լցնում են կոյուղու ցանց, որը լցվում է իր հերթին Հան գետ: Ամերիկյան զինված ուժերը հրաժարվում են հանձնել մեղավորին, հարավկորեական կառավորությունը միայն հինգ տարի անց է կարողանում դատավճիռ կայացնել: Բայց մեղավորն այդպես էլ չի բանտարկվում: Հասարակությոնը դժգոհ է եղել կառավարության աշխատանքից՝ մեղադրելով, որ չի կարողանում իր սեփական երկրում կիրառել օրենքները: Ֆիլմում մի քանի տարի անց Հան գետից դուրս է գալիս սարսափելի մի հրեշ՝ խորհրդանշելով կառավարության անուշադրությունից առաջացած սարսափելի և անշրջելի հետևանքները, ով չի կարողանում հոգ տանել իր ազգի մասին:
«Ձյան միջով» ֆիլմը նույնպես իրական դեպքերի հիման վրա է նկարահանված: Գործողոթյունները տեղի են ունենում գնացքում: Այն խորհրդանշում է կապիտալիզմը՝ մշտապես տեղաշարժվող, բայց սառած նույն վիճակում: Շատ են ֆիլմում բարդ հարցերը, դրա համար պետք է լուրջ վերաբերվել ֆիլմին: Պոն Չժունհոյի ֆիլմերը երբեմն թվում են անավարտ, բայց ռեժիսորը տալիս է հստակ պատասխաններ և ակնարկում է իր հերոսների հետագա ճակատագրի մասին:
Մի քանի անգամ կարելի է դիտել այս ռեժիսորի ֆիլմերը, երկար բանավիճել դրանց շուրջ, ֆիլմերում անվերջ փնտրել նոր իմաստ: Բայց դրանք բոլորը մարդկանց շրջապատող իրականության մասին են, և կարևոր չէ՝ այն ոգեշնչված է անցյալի իրադարձություններից, թե մտածված պատմություն է: Այն, ինչ կատարվում է էկրանից այն կողմ, կա նաև կյանքում, պատուհաններից դուրս, ուղղակի ունեն այլ ձևով և պահանջում են որոշ ժամանակ համեմատության համար, ինչպես ցանկացած լավ ֆիլմ: