Օրական մոտ 30 երեխա է բուժօգնություն ստանում վերակենդանացման կլինիկայում
«Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկան օրական միջինում բուժօգնություն է տրամադրվում առողջական տարբեր խնդիրներ ունեցող ավելի քան երեք տասնյակ փոքրիկների: Հատկապես ձմռան ամիսներին աշխատում են գերծանրաբեռնված: Այստեղ տարեկան բուժօգնություն են ստանում ինտեսնիվ թերապիայի կարիք ունեցող 700-ից ավելի նորածիններ և երեխաներ ոչ միայն Հայաստանի բոլոր ծննդատներից, այլև Արցախից:
Նման տվյալներ է ներկայացրել կլինիկայի ղեկավար, ԱՆ մանկական գլխավոր ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանը կլինիկա այցելած ԵՊԲՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մուրադյանին, կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանին և հիվանադանոցային համալիրի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանին:
Փոքրիկների զգալի մասն ընդունվում է համալիրի կազմում շուրջօրյա գործող արտագնա վերակենդանացման բրիգադի միջոցով, որն անկախ եղանակային պայմաններից սպասարկում է անգամ հեռավոր մարզերի բնակիչներին: «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկան բացվել է 1997 թվականին` արգենտինահայ համայնքի հովանավորությամբ:
Երևանի պետական բժշկական համալսարանի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, «Գրանդ քենդի» ընկերության նախաձեռնությամբ «Մուրացան» հիվանդանոցային համալիրն այսօր համալրվել է անհրաժեշտ բժշկական պարագաներով և կահույքով վերազինված երկու նոր ռեանիմոբիլով: Մեծ պահանջարկ ունեցող ժամանակակից ռեանիմոբիլներն անփոխարինելի են փոքրիկների անհետաձգելի բժշկական օգնությունը առավել անվտանգ պայմաններում կազմակերպելու համար:
Ռեանիմոբիլների օգնությամբ տարեկան շուրջ 600 նորածին է տեղափոխում «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա: Կլինիկայի ղեկավարության խոսքով, այս մեքենաները զգալի կնվազեցնեն, թե ´ տեղափոխման ռիսկերը, թե´ ժամանակը, թե ´ եղանակային գործոնով պայմանավորված ուշացումները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները