Թող իմանան՝ իմ տունն է. Գալուստ Սահակյան. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը զրուցել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ:
-Պարոն Սահակյան, ճի՞շտ է, որ դուք Աջափնյակում մեծ ու շքեղ առանձնատուն եք կառուցում։
- Մի երկու օր առաջ նկար ցույց տվեցին, որ ես մեծ բնակարան ունեմ։ Նայեցի՝ հոյակապ էր։ Հետո հասցեն տվեցի, ու շաբաթ օրը ես գնացի այնտեղ՝ տեսնելու թե դա ինչ տուն է։ Տեսա մի մեծ տուն էր, հավանաբար ավելի քան երեսուն սենյակներով։ Իհարկե չիմացանք էլ, թե ումն , բայց ստիպված ասացի, թե պետք չի իմանալ՝ ումն է։ Թող մամուլն ու հասարակությունն իմանա, թե դա իմ տունն է։
-Բայց դուք կարող եք համապատասխան պահանջ դնել, որ եթե մամուլն ու հասարակությունն այդպես են ներկայացնում, ուրեմն այն պետք է իսկապես ձեզ պատկանի։
-Եթե ես այդպիսին լինեի, այս պետությունն առաջ գնալու հնարավորություն չէր ունեն։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: