Գվարդիոլա. «Այստեղ ես եմ որոշումներ կայացնում»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ ինքն էլ մարդ է և երբեմն սխալներ է թույլ տալիս, որոնցից մեկն էլ թիմի կիսապաշտպան Յայա Տուրեին չվստահելն էր: Այս մասին տեղեկացնում է footballtop.ru-ն:
«Հնարավոր է, երբեմն սխալներ եմ թույլ տալիս, սակայն այստեղ ես եմ որոշումներ կայացնողը: Հարգում եմ այն մարդկանց կարծիքը, ովքեր ինձ հետ համաձայն չեն: Նախորդ ամիս շատ եմ խոսել Յայայի հետ և լավ գիտեմ նրան, սակայն կասկածում էի նրա հնարավորությունների վրա:
Հիմա չեմ բացառում, որ Տուրեն հանդես կգա Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում: Այդ հարցը դեռ կքննարկեմ մարզչական շտաբի հետ»,- նշել է Պեպը: