Գրիպից զերծ մնալու համար ԱՆ-ն մի քանի խորհուրդ է տալիս
Սուր շնչառական հիվանդությունների, գրիպի բարդություններից երբեմն դժվար է լինում խուսափել: Հենց դրանք են վտանգում մարդու աշխատունակությունը, ստիպում օրեր շարունակ անցկացնել անկողնում, ‹‹հետ ընկնել›› առօրյայից, ստանալ տևական բուժում: Առողջապահության նախարարությունից հիշեցնում են, այս ամենից հնարավոր է խուսափել՝ իրականացնելով մի քանի հիմնական կանխարգելիչ միջոցառում:
ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս
• Չզբաղվել ինքնաբուժմամբ՝ սեփական նախաձեռնությամբ դեղեր, մասնավորապես հակաբիոտիկներ, չկիրառել,
• Հաճախակի օդափոխել փակ տարածությունները,
• Հետևել անձնական հիգիենայի կանոններին՝ հաճախակի լվանալ ձեռքերը,
• Եթե նկատվում են գրիպանման երևույթներ, անհրաժեշտ է սահմանափակել շփումները, մնալ տանը և հետևել բժշկի խորհուրդերին:
• Գործատուներին խորհուրդ է տրվում չպարտադրել գրիպով հիվանդ աշխատակիցներին ներկայանալ աշխատանքի։
• Հագնվել եղանակին համահունչ, պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ:
Հարակից հրապարակումներ`
- Երեկվա ընթացքում դպրոցից ու մանկապարտեզից տուն է ուղարկվել 1800 երեխա
- Վանյան. ԱՆ-ն առաջարկել է դպրոցներում հաջորդ շաբաթվանից ներդնել համաճարակաբանական ֆիլտր
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները