Դավիդենկո. «Գուցե Շարապովան իսկապես առողջական խնդիրներ ուներ»
Ռուսաստանի թենիսի հավաքականի նախկին անդամ Նիկոլայ Դավիդենկոն հայտարարել է, որ Մարիա Շարապովայի որակազրկման հարցում մեղավոր է նրա թիմը, որը պետք է զգուշացներ մելդոնիի արգելված խթանիչ լինելու մասին: Տեղեկացնում է ТАСС-ը:
«Շարապովայի թիմը սխալ է թույլ տվել: Ինչ-որ մեկը պետք է ասեր, որ պետք չէ օգտագործել այդ հաբը: Ընդհանուր առմամբ, իրավիճակը տարօրինակ է, քանի որ մենք` հին թենիսիստներս, նույնիսկ չգիտենք, թե ինչ տեսք ունի մելդոնին:
Բացի այդ, հնարավոր է, որ Մաշան իսկապես առողջական խնդիրներ ուներ և ստիպված էր օգտագործել այն: Ինչ արած, հուսով եմ մյուս տարվա ապրիլին նա կվերադառնա ու կկարողանա ձեռք բերել նախկին մարզավիճակը»,- նշել է Դավիդենկոն: