Իբրահիմովիչը սեփականաշնորհել է շվեդական «Ոսկե գնդակը»
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը 10-րդ տարին անընդմեջ, ընդհանուր` 11-րդ անգամ ճանաչվել է Շվեդիայի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
Իբրան շվեդական «Ոսկե գնդակն» ստացել է Ստոկհոլմում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ: Հարձակվողը նշել է, որ այժմ ունի լիարժեք կազմ:
Հիշեցնենք, որ առաջին անգամ Շվեդիայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն Իբրահիմովիչն արժանացել է 2005 թ.: 2006 թ. լավագույնի կոչումը բաժին է հասել «Արսենալի» նախկին կիսապաշտպան Ֆրեդրիկ Յունգբերգին, 2007 թ.-ից սկսած Զլատանը սեփականաշնորհել է մրցանակը: