Շանհայի մանկապարտեզներում նիհար ու չաղլիկ երեխաների համար սննդակարգերը տարբեր են լինելու
Շանհայի Ցզյադին շրջանի մանկապարտեզներում երեխաների հետկեսօրյա նախաճաշ են ստանում, որի կալորիականությունը պայմանավորված է երեխայի քաշով:
Այն երեխաները, որոնց քաշը գերազանցում է բժիշկների կողմից սահմանված նորմաները, ստանում են շոգեխաշած կամ տապակած բանջարեղեն, իսկ նորմայիվ ցածր քաշ ունեցող երեխաները՝ ձու, կաթ, բլիթ ու մսի կոլոլակ:
Ալերգիկ երեխաների համար էլ առանձին սննդակարգ կա, նրանց մենյուից բացակայում են ձուն, սունկը, ծովամթերքները:
«GBTIMES»-ի փոխանցմամբ, նախակրթարանի տնօրենն ասել է, որ նիհար ու հաստլիկ երեխաների մենյուն տարբեր է միայն կեսօրից հետո նախաճաշի համար, իսկ առավոտյան նախաճաշն ու ճաշը բոլոր երեխաների համար նույնն է: Մենյուն կազմել են դիետոլոգները՝ հաշվի առնելով մանուկ տարիքում երեխաների սնուցման առանձնահատակությունները:
Նշվում է, որ երեխաների ծնողները ողջունել են այս նախաձեռնությունը, մի քանիսն էլ կարծիք են հայտնել, որ ավելորդ քաշի դեմ պետք է պայքարել ֆիզկուլտուրայի պարապմունքների ավելացման միջոցով:
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես կազմակերպել երեխաների առողջ սնուցումը. Մասնագետն է խորհուրդ տալիս
- Ինչ են ուտում տարբեր երկրների երեխաները դպրոցներում
- Հայաստանի երեխաների 2 տոկոսը խիստ թերսնված է
- Սիսավանի դպրոցում սնունդը տրվում է տաք ճաշի տեսքով
- 83 հազար աշակերտ կշարունակի ստանալ տաք սնունդ
- Դավիթ Պիպոյան. Թերսնուցման վերաբերյալ տվյալներն ահազանգ են
- Դպրոցներում վաճառում են արգելված սնունդ՝ չիփսեր ու գազավորված ըմպելիք