Ի՞նչ է ասել Մոուրինյոն Մխիթարյանին` «Արսենալի» հետ խաղից առաջ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բացատրել է, թե ինչու մանկունյանցիների կազմում հանդես չի գալիս Հայաստանի ֆուտբոլիս ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Այս մասին տեղեկացնում է «The Telegraph»-ը:
«Մխիթարյանին ասացի, որ «Արսենալի» հետ խաղը նրա համար չէ: Չեմ կարծում, որ Հենրիխին ձեռք կտար խաղադաշտում անցկացնել 10-20 րոպե, այն էլ 2-րդ խաղակեսում` դուրս գալով փոխարինման: Մխիթարյանին հարկավոր է լավ հանդիպում, որին նա կմասնակցի 90 րոպե կամ գոնե կխաղա ամբողջական 2-րդ խաղակես:
Հայ ֆուտբոլիստին հարկավոր է քիչ ճնշում և ավելի հարմարավետ պայմաններ, որպեսզի կարողանա ցուցադրել իր ունակությունները: Այո, նա մոտենում է այն մարզավիճակին, որը ես ցանկանում եմ տեսնել: Արդեն ասել եմ, որ հանդես կգա «Ֆեյենորդի» հետ խաղում: Իհարկե, նրան դուր չի գալիս այս իրավիճակը: Հենրիխն աշխատում է, որպեսզի փոխվի»,- ասել է Մոուրինյոն: