Մոուրինյոն ռեալ դատելու փոխարեն փիլիսոփայում է
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խառնվել է սեփական հաշվարկների մեջ: Նրա կարծիքով` մանկունյանցիները պետք է ունենային ոչ թե 19 միավոր, այլ 6-ով ավելին: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
«Պետք է վեց միավոր ավել ունանային: Մենք դա արդարացիորեն վաստակել էինք: Եթե այդպես լիներ, ապա մրցաշարային աղյուսակում կլինեինք այնտեղ, որտեղ պետք է լինեինք: Ուզում եմ, որ այստեղ եկող թիմը լավ խաղա: Այդ պարագայում տուն վերադառնալիս կասեի, որ այդ տղաները մեզանից լավն էին: Իսկ «Արսենալի» հետ խաղից հետո այնպիսի տպավորություն է, ասես պարտվել ենք»,- նշել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ «Օլդ Տրաֆորդում» կայացած խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 1:1 հաշվով ավարտեց հանդիպումն «Արսենալի» հետ: Այժմ Մոուրինյոյի թիմը վաստակած 19 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: Նույնքան միավոր ունի նաև «Էվերտոնը», իսկ աղյուսակը 28 միավորով գլխավորում է Լոնդոնի «Չելսին»: