Չինաստանի մշակույթն ու Օլիմպիական ոգին` Պեկին-2022-ի խորհրդանիշում
Պեկինում պաշտոնապես մեկնարկել է 2022 թ. ձմեռային Օլիմպիական և պարալիմպիկ խաղերի խորհրդանիշների էսքիզների մրցույթը, որը կտևի մինչև նոյեմբերի 30-ը: Առաջին աշխատանքները ներկայացրել են մայրաքաղաքի համալսարանի ուսանողները: Այս մասին տեղեկացնում է gbtimes.com-ը:
«Դիզայնում պետք է արտացոլվի Չինաստանի մշակույթն ու Օլիմպիական խաղերի ոգին»,- ասել է Խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչ Չժաո Վեյը:
Ընտրական հանձնաժողովն առաջարկված տարբերակներից պետք է նախապատվությունը տա 10 լավագույններին, իսկ հաղթողը` ներառյալ երկու պահեստային տարբերակ, հայտնի կդառնա 2017 թ. կեսերին:
Հիշեցնենք, որ Պեկինը կդառնա առաջին պետությունը, որը կհյուրընկալի ինչպես ամառային, այնպես էլ ձմեռային Օլիմպիական խաղերը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան