Թրամփը ամոթալի է համարում Սիրիայում հազարավոր մարդկանց զոհվելու փաստը
«Ես որոշակի լուրջ գաղափարներ ունեմ Սիրիայի կապակցությամբ: Կարծում եմ, որ այն ինչ տեղի է ունենում այնտեղ, սարսափելի է․․․: Զոհվել են հազարավոր մարդիկ․․․: Դա ամոթալի եմ համարում: Ցանկալի է, որ ինչ-որ բան անենք Սիրիայի հետ: Ես խոսել եմ Պուտինի հետ այս առնչությամբ, դուք գիտեք, որ նա զանգել է ինձ»,-հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը The New York Times-ի լրագրողների հետ հանդիպմանը:
Ըստ Ռիա նովոստի»-ի փոխանցման՝ նա նաև ասել է, որ «լավ կլիներ», եթե ԱՄՆ-ն իրոք հարաբերությունները բարելավեր Ռուսաստանի հետ և միասին պայքարեին ԻՊ դեմ:
Թրամփն ընդգծել է, որ ԻՊ դեմ պայքարը ոչ միայն վտանգավոր է, այլ նաև մեծ ծախսեր է պահանջում:
«Մեզ պետք է լուծել խնդիրը, հակառակ դեպքում կշարունակենք պատերազմել»,-ասել է ԱՄՆ նորընտիր նախագահը՝ նշելով, որ իր հայացքները սիրիական խնդրի հետ կապված տարբերվում է շատ ամերիկացի քաղաքական գործիչների տեսակետներից:
Թրամփի դիտարկմամբ՝ ԱՄՆ-ի միջամտությունը սիրիական հակամարտությանը սարսափելի սխալ էր: