Տնտեսություն 14:59 23/11/2016 Հայաստան

Ես իմ տան տանիքին տեղադրել եմ արևային պանել, հորդորում եմ բոլորիդ՝ նույնը անել. Հայկ Հարությունյան

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ արևային էներգիայի զարգացման նպատակով նախատեսում են մշակել ծրագիր, որը կնպաստի փոքր միկրոկայանների մասսայականացմանը:

«Հստակ ծրագիր է պետք, որ գա ժամանակ, երբ ինքնաթիռով Երևան ժամանենք՝ վերևից տեսնենք, որ բոլոր տանիքներին արևային պանելներ են տեղադրված»,- ասաց Հայկ Հարությունյանը:

Փոխնախարարի խոսքերով՝ այս ծրագիրն իրականացնելու համար պետք է համակողմանի միջոցառումներ բանկային սեկտորի հետ, իրավական դաշտում, նորմատիվ դաշտում, լայն իրազեկման գործողություններ, որպեսզի բոլորը հասկանան, թե ինչ օգուտներ կան այս ծրագրից, որ արդեն իմաստ չունի արևային պանելներ չդնելը: «Կարծում եմ՝ կարճ ժամանակում կկարողանանք արդյունքի հասնել, քանի որ ախտորոշել ենք բոլոր խնդիրները, գիտենք՝ կոնկրետ ինչ պետք  է անենք, ու հիմա ամենօրյա աշխատանք է տարվում բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի այս ծրագիրը մշակվի և իրականացվի»,- ընդգծեց Հայկ Հարությունյանը:

Հաջորդ քայլը, ըստ նրա, համակարգային արևային կայանների կառուցումն է: Նա հայտնեց, որ երկու շաբաթ առաջ Էներգետիկայի նախարարությունն առաջարկել է  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) սակագին սահմանել մինչև մինչև 1 ՄգՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների համար: Այդ սակագինը հավասար պետք է լինի քամու էներգետիկայի համար սահմանված սակագնին:

Հայկ Հարությունյանի խոսքերով՝  արդեն բոլորը կարող են դիմել ՀԾԿՀ-ին, ստանալ սակագին ու կառուցել արևային կայան, իսկ պետությունը, ըստ նրա, «Էներգետիկայի մասին» օրենքով 20 տարի պարտավոր կլինի այդ էներգիան գնել: 

«ՀԾԿՀ-ն շուտով կհրապարակվի որոշումը, որով կֆիքսվի այդ սակագինը»,- ասաց փոխնախարարը:

էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալը նաև հայտնեց, որ   նախատեսում են մրցույթ հայտարարել 50 ՄգՎտ հզորությամբ արևային կայան կառուցելու համար:

«Մրցույթը կլինի նույնպես սակագնի համար և ակնկալում ենք բավականին ցածր սակագին: Շատերը պնդում են, որ արևային էներգետիկան թանկ է, պետք չէ դա օգտագործել, մենք այս ծրագրով փորձում ենք ապացուցել, որ դա այդպես չէ, և ակնկալվող սակագինը լինելու է բավականին ցածր»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ նպատակը Հայաստանի համար էներգետիկ անկախության ապահովումն ու ամպրապնդումն է:

Հայկ Հարությունյանն արևային կայանների արդյունավետությունն իր օրինակով  ներկայացրեց՝  նշելով, որ իր տանն արդեն տեղադրել է արևային կայան և  արդեն 2.5 ամիս է իր սպառած էլեկտրաէներգիան ինքն է արտադրում։ 

«Ես իմ տան տանիքին տեղադրել եմ արևային պանել, և արդեն 2.5 ամիս է՝ իմ կողմից սպառած էլեկտրաէներգիան ինքս արտադրում եմ: Հորդորում եմ բոլորիդ՝ նույնը անել: Դիմել եմ  լիզինգի, լիզինգով տեղադրել են, նախնական ներդրում չի պահանջում և այն գումարը, որ ես պետք է ամսական վճարեի հոսանքի համար, պարզապես վճարում եմ լիզինգի համար»,- ասաց Հայկ Հարությունյանը:  

Նրա խոսքերով՝ մեկ բնակարանի համար միջին սպառումը  կազմում է 200-250 կիլովատ/ժամ, իսկ տարեկան ցուցանիշը հասնում է 2400 կիլովատ /ժամի։ 2400 կՎտ/ժամ ապահովելու համար անհրաժեշտ է 1.5 կՎտ/ժամ հզորության արևային պանել, այսինքն՝ 5 պանել: Մեկ կիլովատտ պանելի արժեքը, ըստ նրա, տատանվում է՝ միջինը 1000 դոլար:

Այսպիսով, ըստ Հայկ Հարությունյանի, վճարում ես 1500 դոլար և ունենում ես անվճար էլեկտրաէներգիա 25-30 տարվա համար:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:53
Հայաստանը ՄԱԿ-ում ձեռնպահ է քվեարկել հակառուսական բանաձևին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 93 երկիր, 18 դեմ և 65 ձեռնպահ ձայներով Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձև է ընդունել: ԱՄՆ-ը դեմ է քվեարկել,...
Աղբյուր` Panorama.am
21:23
Խոշոր ավտովթար «Mercedes»-ի ու «Volkswagen Golf»-ի մասնակցությամբ, 3 վիրավորներից 2-ը երեխաներ են
Փետրվարի 24-ին, ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 53-ամյա Ռուբեն Ո․-ի...
Աղբյուր` Panorama.am
20:59
Մինչև վերջին պահն էլ մարտունեցիները մնացին աննահանջ ու պաշտպանեցին իրենց սահմանագիծը․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «2021 թվականն էր, Արցախի Մարտունու շրջան էի գնացել:...
Աղբյուր` Panorama.am
20:54
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
20:44
Թաքուն ընթացակարգով կառավարությունը պատրաստվում է «Լիդիան Արմենիա»-ին հայկական բանկերի միջոցով 150 մլն դոլարի վարկ տալ․ Թեհմինե Ենոքյան
Բնապահպան, «Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը գրել է․ «Առանց կառավարության նիստի թաքուն ընթացակարգով...
Աղբյուր` Panorama.am
20:32
Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
20:26
Այսօրվա դրությամբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի շուրջ 3800 ԱՄՆ դոլար պետական պարտք ունի․ տնտեսագետ
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պետական  պարտք և հարկային տեռոր ! Օրեր առաջ Ֆբ օգտատերերը ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:14
Վաղը կշարունակվեն «ավտոբուսի գործով» հիմնական դատալսումները
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Վաղը՝ փետրվարի 25-ին ժամը 13:30-ին Աջափնյակի դատարանում (հասցե՝ Նազարբեկյան 40) շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Ըստ Ֆրիդրիխ Մերցի՝ Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը նկատելիորեն նվազում է
Գերմանիայի ընտրություններում հաղթած Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:25
Հադրութի շրջանի Ծամձոր գյուղն՝ ադրբեջանական հարձակումների թիրախում
Monument Watch-ն ահազանգում է․ «2025 թվականի փետրվարին արված արբանյակային լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
19:12
Միջնորդությամբ պահանջելու եմ՝ հանրային քրեական հետապնդում հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Վերջապես ժամանակ ունեմ գրասենյակում աշխատելու և սկսում եմ Էդգար Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական...
Աղբյուր` Panorama.am
18:59
Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա ո՛չ 20 և ո՛չ էլ 50 տարի հետո․ Հրանտ Միքայելյան
Հայաստանի եվրոպական ինինտեգրումը խնդրահարույց է բոլոր տեսանկյուններից՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:45
ՀՀ-ում իշխող քաղաքական ռեժիմը հայտնվել է անվտանգային վակուումի մեջ․ «Հայաքվե»
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․ «Փոքր պետությունները, շարունակաբար հավատալով մեծ...
Աղբյուր` Panorama.am
18:32
Գյումրեցի ուսանողները Ռուբեն Մխիթարյանի հետ կարող են հանդիպել Երևանում՝ փետրվարի 26-ին
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը տեղեկացնում է․ «Երևանում...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ֆրանսիայի դեսպանը՝ «փաշինյանական» էժանագին ստերի քարոզիչ․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ֆրանսիայի դեսպանը փաշինյանական էժանագին ստերի քարոզիչ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
18:09
Գերմանիայի դաշնային խորհրդարանում ազգությամբ թուրք 19 պատգամավոր է ընտրվել
Նախօրեին Գերմանիայում կայացած համապետական ընտրություններում որպես պատգամավոր դաշնային խորհրդարան (Բունդեսթագ) է անցել ծագումով թուրք 19...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան
«Մեր մեծերը, Վազգեն Սարգսյանը ինչ ֆիլմերով, մշակույթով են մեծացել, իսկ մեր երեխաները, նաև մենք ինչի վրա ենք մեծացել։ Այն մարդիկ մեծացել են...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ալեն Սիմոնյան. Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց. «1) Չնայած նրան, որ...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}