Կառավարությունը ՊՆ-ին գումար կհատկացնի երկու զինվորների բուժումն արտերկրում իրականացնելու համար
Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Արմենի Պետրոսյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Պաշտպանության նախարարությանը կհատկացվի ավելի քան 26 մլն դրամ: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի նոյեմբերի 24-ի նիստի օրակարգում:
Որոշման նախագծի ներկայացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի N 410-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2016թ. մայիսի 10-ի թիվ 18-Ն հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն է տրվել զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Արմենի Պետրոսյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու վերաբերյալ, որի հիման վրա և, հիմք ընդունելով ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի պահանջները` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանն է հատկացվում 26,083.6 հազ. դրամ, որը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պետք է փոխանցվի Մ. Պետրոսյանին ուղեկցող անձի (ծնողի) բանկային հաշվեհամարին` Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Մ. Պետրոսյանի բուժումն ապահովելու համար:
Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վնասվածք ստացած Աշոտ Ալիկի Գրիգորյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Պաշտպանության նախարարությանը կհատկացվի 712,9 հազար դրամ:
Այս որոշման նախագիծը նույնպես ընդգրկված է գործադիրի նոյեմբերի 24-ի նիստում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին