Քաղաքացին Ռազմական ոստիկանությանը հաղորդում է տվել 2014-ին բանակից տարկետման համար կաշառք տալու մասին
ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության օպերատիվ հետախուզական բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելիս ՀՀ ՊՆ ՌՈ բաժին հրավիրված ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակիչ Ա.Կ.Հ.-ն հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ 2014թ. յոթ հազար ԱՄՆ դոլար է տվել Երևան քաղաքի բնակչուհի Ա.Գ.Գ.-ին, իր որդուն նույն թվականի ամառային զորակոչից երեք տարի ժամկետով տարկետում տեղավորելու համար: Այդ մասին տեղեկացրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ըստ նրա, ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցների օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում 21.11.2016թ. Ա.Գ.Գ.-ն խոստովանել է վերը նշվածը: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՌՈ համապատասխան բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան