20 տարվա անպտղությունից հետո զինծառայողի ընտանիքում զույգ է ծնվել
«Շենգավիթ» ԲԿ-ում 40ամյա Գ.Խ.-ն զույգ աղջիկներ է լույս աշխարհ բերեց 20 տարվա երկար սպասումից հետո: Այս մասին ԲԿ-ն գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Զինծառայող ամուսինների խնդիրը, ըստ հաղորդման, «Շենգավիթ» Բկ-ի Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնում լուծվել է գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանի օգնությամբ:
Նոյեմբերի 17-ին գինեկոլոգ Ռուբեն Թևոսյանի միջամտությամբ կատարվել է կեսարյան հատում, ծնվել են զույգ աղջիկներ՝ 1450 գրամ քաշով և 46սմ հասակով:
Հաղորդագրությամբ մանրամասներ են հայտնում մոր և երեխաների առողջական վիճակից, նաև՝ որ ամուսիններին ֆինանսական աջակցում է ցուցաբերել ՊՆ-ն: