Արա Աբրահամյանի եղբայրը ևս չի ցանկանում զբաղվել քաղաքականությամբ. «Իրավունք»
ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այդպես էլ երեկ մամլո ասուլիսում հստակ չասաց՝ ցանկություն ունե՞ն նրա երեք եղբայրները՝ Արմեն, Սերյոժա և Գագիկ Աբրահամյանները՝ նախկին պատգամավորները, նորից քաղաքականությամբ զբաղվելու և դառնալու պատգամավոր։
Թեմայի մասին «Իրավունք»-ը զրուցել է Արա Աբրահամյանի՝ մամլո ասուլիսին ներկա եղբայրներից Արմեն Աբրահամյանի հետ։ Վերջինս ԲՀԿ-ի ցուցակով 2007-ին եղել է ԱԺ պատգամավոր։ Արմեն Աբրահամյանը, սակայն, հրաժարվել է պատասխանել հարցին՝ ասելով, որ չի ցանկանում քաղաքականությամբ զբաղվել և նորից պատգամավոր դառնալ։
-Իսկ Ձեր մյուս եղբայրնե՞րը։
-Չգիտեմ՝ ինչ իմանամ։
-Չե՞ք խոսել նրանց հետ այդ թեմայով։
-Չէ, չէ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա