Իբրահիմովիչ. «24 ժամ շարունակ փայլում եմ»
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատասխանել է այն հարցին, թե ինչու է մանկունյանցիների շարքերը համալրելուց հետո կորցրել իր փայլը: Ինչպես միշտ, Իբրան չի փայլել համեստությամբ: Այս մասին տեղեկացնում է sports.ru-ն:
«Ես օրվա 24 ժամն էլ փայլում եմ: Այնպես որ, դա կախված է նրանից, թե ինչպես եք ուզում ինձ տեսնել: Ֆուտբոլ եմ խաղում արդեն 20 տարի և որքան մեծանում եմ, այնքան ավելի լավն եմ դառնում: Եթե ուզում եք, ավելի շատ կփայլեմ Ձեզ համար»,- ասել է շվեդ ֆուտբոլիստը:
Հավելենք, որ այսօր «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտնել է, որ թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կերկարաձգի իր պայմանագրի ժամկետը մեկ տարով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում