Սլավիկ Հայրապետյանն այսօր կներկայանա կարճ ծրագրով
Էստոնիայում ընթանում է գեղասաhքի միջազգային ներկայացուցչական մրցաշար` «Tallinn Trophy 2016» -ը, որին Հայաստանը ներկայացնում է մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը: Տղամարդկանց մենասահքին մասնակցում են 14 երկրի 19 ներկայացուցիչներ, ովքեր կպայքարեն նոյեմբերի 23-24-ը:
Սլավիկն անցյալ տարի ևս հանդես է եկել այս ստուգատեսում և 150,87 միավորով գրավել է 13-րդ տեղը: Այսօր մենահասահորդները հանդես կգան կարճ, իսկ նոյեմբերի 24-ին` ազատ ծրագրով, որից հետո տեղի կունենա մրցանակաբաշխության արարողությունը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում