ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիում առաջատարները երեքն են
Խանտի-Մանսիյսկում շարունակվում է ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրին: Մրցաշարում տեղի են ունեցել 4-րդ տուրի հանդիպումները, որում Վալենտինա Գունինան հաղթանակ է տոնել մրցաշարի առաջատար Նինո Բացիաշվիլու նկատմամբ և միավորներով հավասարվել է նրան:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, 4-րդ տուրում հաղթանակներ են տոնել նաև Օլգա Գիրյան, Ալեքսանդրա Կոստենյուկը և Հարիկա Դրոնավալին, իսկ Էլմիրա Սկրիպչենկո-Սարասադատ Խադեմալշարեհ և Բելա Խոտենաշվիլի-Ցզյու Վենցզյուն պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Խաղացված տուրերից հետո Վալենտինա Գունինան, Նինո Բացիաշվիլին և Օլգա Գիրյան վաստակել են 3-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Ցզյու Վենցզյունը և Սարասադատ Խադեմալշարեհը վաստակել եմ 2.5-ական միավոր և կիսում են 4-5-րդ հորիզոնականները:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում