Հալեպի հայկական շրջանները հրթիռների թիրախ են դարձել. «Արևելք»
Հալեպի հայկական շրջանները այսօր հրթիռների թիրախ են դարձել: Այդ մասին հաղորդում է «Արևելք» լրատվականը՝ վկայակոչելով իր հալեպյան աղբյուրին:
«Մեր աղբյուրը նշեց, որ այսօր առավօտ հրթիռներ են ընկել Ազիզիյէի և Սուլեյմանիա թաղամասերի վրա: Մեկ հրթիռ է ընկել Ազիզիյէի «Ջորջ Լահտո» շենքի վրա՝ պատճառելով նյութական ծանրագոյն վնասներ: Մինչև այս պահը մարդկային զոհերի մասին տեղեկություններ չեն փոխանցվել», -գրում է աղբյուրը:
Լրատվամիջոցը գրում է նաև, որ քաղաքի արևելյան ուղղությամբ շրջանների մեջ ծանր մարտեր են տեղի ունենում՝ սիրիական բանակի և ընդդիմադիրչ ահբեկիչների միջև:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպի ոչ բոլոր հայկական դպրոցներն են այսօր փակ. «Արևելք»
- Ուղղաթիռը Հալեպի վրա բաց է թողել պատերազմի դադարեցման խնդրանքով երեխաների նամակները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին