Դաշնակահար Բորիս Բերեզովսկին մենահամերգով հանդես կգա Հայաստանում
«Երևանյան հեռանկարներ» 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում դեկտեմբերի 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա դաշնակահար Բորիս Բերեզովսկու մենահամերգը: Այս մասին Panorama.am-ին տեղեացրեցին փառատոնի մամուլի ծառայությունից:
Համերգային ծրագրում ընդգրկված են Բելա Բարտոկի «Սոնատ», «Երեք Էտյուդ», Ֆերենց Լիստի «12 Էտյուդ» ներկայացումները:
Նշենք, որ դաշնակահար Բորիս Բերեզովսկին առաջին անգամ ելույթ է ունեցել Հայաստանում 2007-ին նույն փառատոնի շրջանակներում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան