Ուղղաթիռը Հալեպի վրա բաց է թողել պատերազմի դադարեցման խնդրանքով երեխաների նամակները
Հալեպի արևելքում ուղղաթիռը բաց է թողել երեխաների գունավոր թերթիկներով ու սրտիկներով 6000 նամակներ, որոնցում երեխաները խնդրում են դադարեցնել ռազմական գործողությունները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Այդ թռուցիկներում զինյալներին կոչ է արվում ոչ թե հանձնվել, այլ յուրաքանչյուր նամակ պարունակում է կրակի տակ գտնվող տարածքներում խաղաղ բնակիչների պատմությունը:
Մուսուլմանական ուսումնական հաստատության աշակերտուհի Ռահմի Ռուբին ուղարկել է նման մի նամակ, որում գրված է. «Իմ եղբայրը ծառայում էր սիրիական բանակում: Դիպուկահարի փամփուշտը դիպավ սրտին։ Մենք նրան հուղարկավորել ենք, բայց չենք կարողանում մոռանալ»: