Հենրիխ Մխիթարյանը պատրաստվում է «Ֆեյենորդի» հետ դիմակայությանը
Եվրոպա լիգայի խմբային փուլում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կընդունի «Ֆեյենորդին»: Խաղը տեղի կունենա նոյեմբերի 24-ին:
Ինչպես տեղեկացնում է մանկունյանցիների պաշտոնական կայքը, հանդիպումից առաջ թիմը մարզում է անցկացրել, որին մասնակցել են նաև Հենրիխ Մխիթարյանն ու Բաստիան Շվայնշտայգերը: Բացակայող ֆուտբոլիստների թվում են եղել Էրիկ Բային և Քրիս Սմոլինգը, ովքեր շարունակում են ապաքինվել վնասվածքներից:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նախօրեին հայտարարել էր, որ Հայաստանի հավաքականի ավագին «Ֆեյենորդի» հետ խաղում խաղադաշտ դուրս գալու հնարավորություն կտա և որ հայ ֆուտբոլիստին հարկավոր է յուրահատուկ հանդիպում, որտեղ ճնշվածությունը մեծ չլինի և Հենրիխը կկարողանա դրսևորել ֆուտբոլային իր որակները: