
1000 դրամը, հավանաբար կդառնա կամավոր. ՀԺ
Իշխանությունները, կարծես թե, նահանջում են զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողներին հատուցում տալու վերաբերյալ 1000 դրամանոց հատկացումների նախագծում որդեգրած պայմաններից։ Եթե ի սկզբանե որոշում էր կայացվել, որ յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձից ամսական 1000-ական դրամ պահելը պետք է օրենքի ուժով պարտադիր լինի, ապա հիմա չեն բացառում, որ այն կարող է նաև կամավոր լինել ։ Այս մասին առաջին անգամ անցած ուրբաթ հայտարարել է հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, այնուհետ դա չեն բացառել նաև իշխանության մի շարք ներկայացուցիչներ։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը թերթի հետ զրույցում հայտնել է, որ թե կամավորի թե պարտադիրի դեպքում մեր հասարակությունն իր պարտքը կկատարի իր հաշմանդամ կամ մահացած զինվորի ընտանիքի նկատմամբ։